ԱՀ ԱԺ 4 խմբակցություն նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Շահրամանյանին․ «Լուրեր»
Քաղաքական
ԱՀ խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ «Ազատ հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինքը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Արդարությունը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին:
Անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունից «Լուրերին» փոխանցել են, որ իրենց թեկնածուի անունը կհրապարակեն վաղը:
ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ իր վերջին հրամանագրով պետնախարար էր նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նրան տալով լայն լիազորություններ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ