Քերոբյանը ՀԲ-ի հետ քննարկել է «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը»։
Զրուցակիցներն անդրադարձել են ծրագրի իրականացման հնարավոր ժամկետներին, պայմաններին և դրա շրջանակում նախատեսվող աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ծրագրի արդյունավետ իրականացմանը։