Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Զապորոժիեին
Համաշխարհային ՄամուլՌուսական զորքերը բալիստիկ զենքով հարված են հասցրել Զապորոժիեի շրջանում, հայտնել է Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոն։ Հարձակման վայր են ուղարկվել շտապօգնության ծառայությունները։ Այլ մանրամասներ Մալաշկոն չի հայտնել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ուկրաինական Telegram ալիքները գրել են Զապորոժիեում տեղի ունեցած պայթյունի մասին։ Օդային տագնապ է հայտարարվել տարածաշրջանում, ինչպես նաև հարակից մի շարք շրջաններում։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել էին Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջաններում բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի մասին։