Օդեսան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել. քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ են վնասվել
Համաշխարհային ՄամուլՍեպտեմբերի 7-ի գիշերը ռուսական զորքերը գրոհային անօդաչու սարքերով հարձակվել են Օդեսայի շրջանի հարավի վրա, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է DW-ն։
«Այսօր «Շահեդ»-ների հարձակման հետևանքով՝ մի քանի բնակավայրերում վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ, վերելակ և գրասենյակային շենք: Մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է: Բեռնատարի վարորդը ոտքի թեթև վնասվածք է ստացել»,- այսօր առավոտյան գրել է նա Telegram-ում: Ըստ ԶԼՄ-ների՝ սա Իզմայիլի շրջանի վրա չորրորդ հարձակումն է վերջին հինգ օրվա ընթացքում։