Հակարիի կամրջից առևանգված երեք երիտասարդներն ազատ արձակվեցին
ԻրավունքԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, ազատ են արձակվել օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված արցախցի երեք երիտասարդները՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը․ լուրը հաստատում են Սյունիքում ՍիվիլՆեթի աղբյուրները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ևս հաստատեց, որ Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են։
«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- տեղեկացնում է Ստեփանյանը։