Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը 

Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններ է ընդունվել 10,417 ուսանող․ ԿԳՄՍ

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և մասնագիտական կրթության ու ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կրթության  բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում բարեփոխումների և փոփոխությունների ակտիվ շրջան է:

«Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն իրականացվող և նախատեսվող փոփոխություններից բխող շատ անելիքներ ունի:  Ամենակարևոր նպատակը, որին պետք է փորձենք հասնել, կրթության որակի բարձրացումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ մշակման փուլում է գտնվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվեն մի շարք փորձարկված և դրական արդյունքներ արձանագրած ծրագրեր:

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝ աշխատաշուկային ու ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրմանը, ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածությանը, դասավանդողների կարողությունների զարգացմանը և այլն:

«Եթե խոսում ենք կրթության որակի փոփոխության մասին, ապա առաջնահերթ այդ որակը կապահովվի տնտեսության կարիքներին համապատասխան մասնագետների թողարկմամբ: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն (ՄԿՈՒԶԱԿ) այժմ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում մասնագիտությունների ցանկի վերանայման ուղղությամբ: Պետք Է պատրաստենք տնտեսության համար պահանջարկ ունեցող մասնագետներ. սա առաջնային խնդիր Է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսօր որոշ հաստատություններում դեռևս գործում են այնպիսի մասնագիտություններ, որոնք կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ աշխատաշուկայում պահանաջարկ չունեն:

Անդրադառնալով ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածության հարցին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կան ուսումնական հաստատություններ, որոնք բավականին ծանրաբեռնված են, բայց կան նաև թերբեռնված հաստատություններ, որը մտահոգիչ  է:

«Այժմ իրականացնում ենք քարտեզագրում և փուլ առ փուլ անցնում տարբեր մարզերով, համայնքներով ու բնակավայրերով՝ հասկանալու տիրող իրավիճակը: Փոքր բնակավայրերում  կան զուգահեռաբար գործող և նույն մասնագիտությամբ կրթություն իրականացնող մի քանի ուսումնական հաստատություններ, որոնք բոլորն էլ աշխատում են թերբեռնված խմբերով, որն արդյունավետ լուծում չէ»,- ասել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ մասնագիտությունների պահանջարկի վերլուծության հիման վրա կմշակվեն բարեփոխումների առաջարկներ:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելու համար առաջնային խնդիրը ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումն է. «Որքան էլ խոսենք նոր ծրագրերի և դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման մասին, այնուամենայնիվ պայմաններն ու ուսումնառության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը շատ կարևոր են: Ներկայում ՄԿՈՒ ոլորտի մի քանի հաստատություններ արդեն իսկ կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման փուլում են, ու այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման խնդրին՝ ընդգծելով, որ այն կարևորվում է կրթական բոլոր մակարդակներում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարվանից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն էր տրված նաև ՄԿՈՒ հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող ուսուցիչներին:

«Առաջիկայում նախատեսում ենք ներդնել վերապատրաստման և ատեստավորման նոր համակարգ տարբեր ոլորտային մասնագիտությունների համար: ՄԿՈՒ ոլորտը, իհարկե, շատ բարդ է, քանի որ կրթական այս կամ այն ծրագրի դասավանդումն իրականացնում են ոլորտային նեղ մասնագետները, որոնց մասնագիտական կարողության զարգացումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Յուրաքանչյուրի համար վերապատրաստման առանձին ծրագիր պետք է մշակվի, որի համար պահանջվում է ծավալուն աշխատանք: Վերլուծում ու վեր ենք հանում նաև այն ոլորտները, որոնք առաջնահերթ են: Սա մեզ համար շատ կարևոր գործընթաց է. մասնագիտական որևէ ոլորտ վերապատրաստման, ատեստավորման և դրան համապատասխան խրախուսանքի հնարավորություններ ունենալու պետական համընդհանուր մոտեցումից դուրս չի մնալու: Իհարկե, բոլոր ոլորտներն են կարևոր, բայց այս պահին կան ոլորտներ, որտեղ մենք մասնագետների սով ունենք, և պետական ուշադրությունն այդ ուղղությամբ ավելի նկատելի է լինելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում կրթաթոշակի տրամադրման նոր կարգին, որն ուժի մեջ է մտել այս ուստարվանից: Նոր կարգով՝  պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի նախատեսվում է հաստատել գերակա մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ: Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթաթոշակը պետք է չդառնա միակ գրավչությունը դիմորդների համար՝ կոնկրետ մասնագիտություններ ընտրելու առումով:

ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն անդրադարձել է հաջորդ ուսումնական տարվա ընդունելության կարգին: Նրա խոսքով՝ գործընթացի կազմակերպման գլխավոր պահանջը լինելու է այն, որ անվճար տեղերի հատկացման համար ներկայացված հայտերը լինեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և լիարժեք հիմնավորված. «Հայտերը պետք է որոշակի վերլուծություն պարունակեն այն մասին, թե որո՞նք են տվյալ բնակավայրում պահանջարկ ունեցող մասնագիտությունները, արդյոք կա՞ն համապատասխան գործատուներ: Այս ամենը պետք է շատ հիմնավորված և փաստարկված ներկայացնել»:

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը ներկայացրել է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները:

Ըստ այդմ՝ ուսումնական հաստատություններին նախնական արհեստագործական ն կրթական ծրագրերով  այս տարի տրվել է 3270 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 2463 ուսանող: Վճարովի համակարգ է ընդունվել 643 ուսանող, ընդհանուր առմամբ՝ արհեստագործական կրթական ծրագրերով ընդունվել է 3106 ուսանող: Միջին մասնագիտական կրթական ծրագրով տրվել է 6041 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 5552 ուսանող: Կրթական այս ծրագրով վճարովի համակարգ է ընդունվել 5865 ուսանող: Ընդհանուր առմամբ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններ է ընդունվել 10,417 ուսանող:

Խորհրդակցության ընթացքում քոլեջների և ուսումնարանների տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են գերակա մասնագիտությունների ցանկին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը, հաստատությունների ենթակառուցվածքների և շենքային պայմանների բարելավմանը. ծավալվել է բովանդակային քննարկում:

«ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ հանդիպումները և վստահություն հայտնել, որ դրանք կկրեն պարբերական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Ամենադիտված