Ադրբեջանը դրական ազդակներ է ստանում Իրանից․ Հաջիև
ԻրանԱդրբեջանն Իրանից դրական ազդակներ է ստանում հարաբերությունների կարգավորման հարցում։ Բաքվի և Թեհրանի միջև թյուրիմացություն է եղել, սակայն այժմ կողմերը փորձում են լուծել այդ խնդիրը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականը։
Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական շփումներն իրանցի գործընկերների հետ՝ տարածաշրջանում համագործակցության և երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով, ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։