2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ) Հողազանգվածի սահք՝ Աղվերան-Արզական ավտոճանապարհին Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ) Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը Պարզվել է Շիրակի մարզում ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների պայմանները «Կրասնոդարից» «Էլչե» չեմ գնա․ Սպերցյան Մնաց 24 ժամ․ աշխարհը կանգնած է պատմական որոշման առաջ (տեսանյութ) 

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՔՊ-ական նախարարները

Վերլուծական

Լուրեր.com-ն շարունակում է շարքը, որի շրջանակներում ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում պաշտոնյաների՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը և դրանցում առկա ուշագրավ մանրամասները: Շարքը կեզրափակենք Հայաստանի ամենահարուստ նախարարների եկամուտներն ու ունեցվածքը ներկայացնելով:

Եվ այսպես՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է․

  1. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – միանձնյա սեփականություն, գնված 2013 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  2. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – բաժնային սեփականություն (50%), 2014 թ, որը ոչ թե գնում է եղել, այլ ձեռք է բերվել համայնքի ղեկավարի որոշմամբ, Երևան, Շենգավիթ,
  3. Բնակարան – բաժնային սեփականություն (50%), գնված 2016 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  4. Բնակարան – համատեղ սեփականություն, գնված 2019 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  5. Հասարակական նշանակության շինություն – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  6. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  7. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2018 թ-ին, Երևան, Կենտրոն,
  8. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2011 թ-ին, Երևան, Կենտրոն,
  9. Ավտոտնակ – միանձնյա սեփականություն, գնված 2008 թ-ին, Երևան, Կենտրոն,
  10. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2020 թ-ին, Հունաստան, Կենտրոնական Մակեդոնիա, Սալոնիկ,
  11. Անհատական բնակելի տուն – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր,
  12. Ավտոկայանատեղի – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Երևան, Կենտրոն,
  13. Բնակարան – համատեղ սեփականություն, ձեռք բերված Մյասնիկյանի շրջգործկոմի որոշմամբ, Երևան, Կենտրոն,
  14. Բնակարան – համատեղ սեփականություն, նվիրատվություն, 2012 թ, Բուլղարիա, Բուրգաս, Սոզոպոլ։

Գրիգոր Մինասյանը շարժական գույք չի հայտարարագրել, սակայն երկու մեքենա է հայտարարագրել, որոնք փաստացի տնօրինվում են իր կողմից։ Դրանք են՝

  • 2013 թվականին թողարկված Toyota,
  • 2016 թվականին թողարկված Cadillac:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։ Քերոբյանը հայտարարագրել է նաև 2012 թ․-ին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Քերոբյանը հանդիսանում է նաև անգլիական «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և հայտարարագրել է ընկերության՝ իրեն պատկանող 17.39 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 1,5 մլն դոլար է։ Քերոբյանը հայտարարագրել է նաև Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 20 մլն 225 հազար դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը՝ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձը հայտարարագրում որևէ տեղեկություն չի ներկայացրել դրամական միջոցների մասին։ Հայտարարագրում բացակայում են թե՛ կանխիկ դրամական միջոցների, թե՛ բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Նշենք, որ ըստ պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ 2020 թ․-ին նա «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրության դիմաց եկամուտ հայտարարագրել է 35 մլն դրամ եկամուտը։

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը խորհրդարանից, մյուս մասը՝ արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել: Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է բնակարան, այգետնակ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 2015-ին ձեռք բերված FORD մակնիշի ավտոմեքենա, 1,000,000.00 դրամի բաժնային արժեթուղթ: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 2,100,000.00 ՀՀ դրամ և 578.00 եվրո: Ավանեսյանը հայտարարագրել է կանխիկ 1,800,000.00 ՀՀ դրամ: Աշխատավարձի դիմաց ստացված եկամուտները կազմել են 29,531,683.00 ՀՀ դրամ: 

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 53,251.00 դրամ: Տարվա վերջում առկա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,000,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց Սիմիդյանի ստացած վարձատրությունը կազմել է 8,974,139.00 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ծախսերի հայտարարագիրը դատարկ է:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 21-ին։ Նա հայտարարագրել է 2008 թվականի թողարկման TOYOTA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2011-ին։ Նա ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։ Որպես կանխիկ գումար՝ Խաչատրյանը հայտարարագրել է 30,000 ԱՄՆ դոլար, 10,000 եվրո և 4,000,000 ՀՀ դրամ գումար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է 2011-ին ձեռք բերված բնակարան, վերջինիս բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,521,878.00 դրամ, հաշվետու տարում եկամուտները՝ 14,192,199.00 դրամ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարագրել է այգետնակ, բնակարան Կենտրոն վարչական շրջանում, երեք ավտոմեքենա, 35,380,000.00 դրամի հանձնած և ստացած փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 47,192.16 դոլար և 3,698,603.55 դրամ, կանխիկ դրամը՝ 8,000.00 ԱՄՆ դոլար:  Եկամուտները կազմել են 1,196,397.55 ԱՄՆ դոլար և 5,044,955.00 դրամ:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը ներկայացնում ենք ստորև․

4 անշարժ գույք, 13 մլն դրամ. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի  հայտարարագիրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հայտարարագիրը․

3 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, 2 մլն 418 հազար դրամ. ՏԿԵ նախարար Գնել  Սանոսյանի հայտարարագիրը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենահզոր վերագործարկման» մասինԿինը մոլորվել է անտառում և պատմել առանց սնունդ ու ջուր անցկացրած օրերի մասին2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ Ռուսաստանում աճում է խռմփացնող տղամարդկանց թիվը․ զույգերի 41%-ը քնում է առանձինՔսենիա Սոբչակը «гопник» գրությամբ բեյսբոլկայով ցույց է տվել դեմքը առանց դիմահարդարմանԵրևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա Թրամփը վիրավորանքների ալիք է բարձրացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հասցեինԵթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)Հողազանգվածի սահք՝ Աղվերան-Արզական ավտոճանապարհին Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Եվրոպայում չեն հավատում Թրամփի՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ սպառնալիքներինԲուդանովը զգուշացրել է Ուկրաինայի համար հնարավոր աղետի մասինՀայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. չորս անձ ձերբակալվել է Լուկաշենկոն օտարերկրացիներին հրավիրել է Բելառուսում սովորելուԱնհայտ անձը թալանել է Վալենտինա Տերեշկովայի դստեր տունը Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ)Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Դոկտոր Մյասնիկովը խոսել է ԱՄՆ-ում բժշկական մոտեցումների կոշտության մասինԴատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան Վիտամինների նույնիսկ փոքր պակասը կարող է նպաստել Ալցհեյմերի հիվանդությանըԻրանը պայման է դրել ԱՄՆ-ին և Իսրայելին բանակցությունների համար և հասել համաձայնության«Անգարա» հրթիռը չի ներառվել Ռուսաստանի նոր տիեզերական նախագծումՌուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը Թրամփ–Ռյուտտե հանդիպումը վերածվել է կոշտ բանավեճի՝ փոխադարձ մեղադրանքներովԿողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված կետերից երկուսը դեռևս կյանքի չեն կոչվել․ Իրանի խորհրդարանի նախագահ Հորմուզի նեղուցով անցնող նավերի մեծ մասը կապված է Իրանի հետԿինը խաբել է անօթևաններին՝ մոտ 13 միլիոն ռուբլի յուրացնելովԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների. BBC Պարզվել է Շիրակի մարզում ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը ԿԸՀ-ն կուսակցություններին/դաշինքներին հրավիրում է քննարկման Չինաստանը սկսել է օգտագործել իր նավթային պահուստներըԼոնդոնը Ռուսաստանին մեղադրում է ենթակառուցվածքների դեմ սուզանավերի գործողության համար. DW Եվրոպան պատրաստ է ընդունել Թրամփի ցանկացած քայլ՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կանխելու համարԻրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների պայմանները Լերչեկի նախկին ամուսինը պատմել է նրա առողջական վիճակի մասինԲրյուսելում փակվել է ուկրաինացի փախստականների խոշորագույն կենտրոնըԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը Լուկաշենկոն մատնանշել է միջազգային հարաբերություններում «ուժի օրենքի» գերակայությունըՌուսական շուկայից հեռացած ավտոբրենդը հետ է կանչում մոտ 300 հազար ավտոմեքենա«Կրասնոդարից» «Էլչե» չեմ գնա․ Սպերցյան Մնաց 24 ժամ․ աշխարհը կանգնած է պատմական որոշման առաջ (տեսանյութ) Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ Զատկի զինադադարի մասին հայտարարությանըՁերբակալվել է Թրամփին սպառնացող տղամարդըՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին հարվածների մասինՈւկրաինան կարող է պառակտվել․ Զելենսկի. Դատախազը չի վերացրել Դավիթի կալանքը (տեսանյութ) Դրամապանակը գողացել էր, քարտից անմիջապես մեծ գումար էր կանխիկացրելՌյուտեն բացահայտել է՝ որ երկրներն են դեմ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանըՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Սումիի մարզում բնակավայրի վերահսկողության անցնելու մասինTRIPP-ը իրականում քաղաքական պրոյեկտ է. Զուրաբյան (տեսանյութ) Ռուսաստանի սահմանամերձ գոտում կիրառվող նոր ուկրաինական դրոնի մասին մանրամասներ են հայտնի դարձել
Ամենադիտված