Էրդողանը կոչ է արել «կատարել Ռուսաստանի պահանջները»
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել G20-ի առաջնորդներին կատարել Ռուսաստանի պահանջները՝ վերսկսելու սևծովյան հացահատիկի գործարքը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի ղեկավարը G20-ի գագաթնաժողովի մյուս առաջնորդների հետ փակ հանդիպումներում քայլեր է ձեռնարկում հացահատիկի գործարքը վերականգնելու համար։ Թուրքիան խնդրում է մյուս պետություններին ջանքեր գործադրել, որպեսզի Լոնդոնի Lloyd's-ը ապահովագրի ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը։ Թուրքական կողմը նաև խնդրել է Ռուսաստանի Դաշնությունը վերամիացնել միջազգային վճարումներ կատարելու SWIFT համակարգին։
Սեպտեմբերի 4-ին Էրդողանը այցելել է Սոչի, որտեղ բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայի զինված հակամարտության կարգավորումը, հացահատիկի գործարքի վերսկսումը, Սիրիայում տիրող իրավիճակը և շատ այլ հարցեր։