Բլինկենը «ոչ լեգիտիմ» է հայտարարել Ռուսաստանում ընտրությունների անցկացումը
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի օկուպացված տարածքներում» ընտրությունների անցկացումը՝ դրանք անվանելով «ոչ լեգիտիմ», գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացված կեղծ ընտրությունները ոչ լեգիտիմ են և վիրավորում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի ռուսական հավակնությունները Ուկրաինայի որևէ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- գրել է Բլինկենը սոցիալական ցանցի X հարթակի իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հերթական հայտարարությունն էր արել՝ զգուշացնելով, որ «այսպես կոչված «միջազգային դիտորդները» կարող են ենթարկվել պատժամիջոցների և վիզային սահմանափակումների»։
Ի պատասխան այս գրառման՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ «իրենց չի կարելի վախեցնել սահմանափակումներով»։