Թուրքիայում գովաբանում են ծնողի հրահանգով հայ ֆուտբոլիստի ձեռքը չբռնած աղջնակին
ԹուրքիաՍոցկայքերում թուրք օգտատերերը գովաբանում են ծնողի հրահանգով հայ ֆուտբոլիստի ձեռքը չբռնած աղջնակին։
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ, որն ընթանում էր Թուրքիայի «Աթաթուրքի» անվան ստադիոնում, հայ ֆուտբոլիստների հետ խաղադաշտ մտնելու ժամանակ աղջնակը հրաժարվում է բռնել հայ ֆուտբոլիսիտի ձեռքը։ Այս միջադեպը բուռն ոգևորություն է առաջացրել թուրք օգտատերերի շրջանում։ Նրանք «հպարտ են» 3-4 տարեկան աղջկա պահվածքից։
Ինչպես հայտնի է, Հայաստան-Թուրքիա խաղն ավարտվեց ոչ–ոքի` 1։1։