Իբրահիմ Ալ-Բաննան զոհվել է գրոհայինների դիրքերի ռմբակոծության ժամանակ
Մերձավոր Արևելք
«Ալ-ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության եմենյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը սպանվել է երկրի հարավում, ավիահարվածի արդյունքում:
Եմենի ՊՆ ներկայացուցչի խոսքերով, ազգությամբ եգիպտացի Իբրահիմ Ալ-Բաննան զոհվել է գրոհայինների դիրքերի ռմբակոծության ժամանակ:
«Իբրահիմ Ալ-Բաննան «Ալ-ղաիդա» ցանցի ամենավտանգավոր անդամներից մեկն էր, նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»,- հայտարարել է Եմենի ՊՆ ներկայացուցիչը: Հայտնում են նաև, որ ԱՄՆ օդուժի իրականացրած երեկվա ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է «Ալ-ղաիդայի» ևս վեց գրոհային:
Ըստ լուրերի, իրեց ղեկավարի սպանության համար «Ալ-ղաիդայի» գրոհայինները պայթեցրել են երկրի կարևոր գազատարներից մեկը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)