Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը։
Սա Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի չորրորդ այցն է Ուկրաինա վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Դիվանագետը Լեհաստանից գիշերային գնացքով հասել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Նրան կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը։
Կիև ժամանելուն պես նախարարը հայտարարել է Ուկրաինային «տնտեսական, հումանիտար և ռազմական առումներով» Գերմանիայի` հետագա աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։ Բերբոքը նաև հիշեցրել է Ուկրաինայի իշխանություններին հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների կարևորության մասին։
Օգոստոսի կեսերին Ուկրաինա էր այցելել Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Քրիստիան Լինդները։
Սեպտեմբերի 9-ին չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին։ Սա Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի առաջին այցն էր երկիր Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից