Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

ՔՊ-ական ո՞ր պաշտոնյաների որդիներն են հայտնվել աղմկահարույց սկանդալների կիզակետում

Վերլուծական

Նախկինում ընդդիմադիրների կողմից առավել հաճախ թիրախավորվող թեման պաշտոնյաների որդիների ամենաթողությունն էր և այն հանգամանքը, որ անգամ ամենառեզոնանսային սկանդալների կիզակետում հայտնվելուց հետո վերջիններիս հաջողվում էր ջրից չոր դուրս գալ:

Ընդամենը մեկ տարի առաջ Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ: Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի: Միջադեպի հետ կապված լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:  Երկար ժամանակ Կարեն Պողոսյանը թաքնվում էր իրավապահներից, սակայն այնուհետև, թերևս ստանալով ինչ-ինչ երաշխիքներ, ներկայացել էր ոստիկանություն և կալանավորվել: Այստեղից էլ սկսում է ամենահետաքրքիրը:  Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. սեպտեմբերի 9-ին՝  Գուրգեն Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000  դրամ: Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով, որը նախաքննության կատարման համար ստացվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են վերոնշյալ դանակները:  Գուրգեն Արսենյանը ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով: Այս դեպքից հետո Արսենյանի որդուն հաջողվեց ջրից չոր դուրս գալ, նրան ազատ արձակեցին: Սակայն, դրանով Արսենյանի որդու արկածները չեն ավարտվել:  Tert.am-ի տեղեկություններով օրերս՝ Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։ Նա կշարունակի մնալ այնտեղ և բուժում ստանալ։ Հիշեցնենք, որ Արսենյանը դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էր տեղափոխվել: Նրա մոտ հայտնաբերվել էր 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ 

Շաբաթներ առաջ  մամուլում հերթական բացահայտումներ հրապարակվեցին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործունեության վերաբերյալ: Ըստ հրապարակումների՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր, որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչեւ վերջ եղել է ամենաթեժ կետում, սակայն ականատեսները եւ որոշ աղբյուրներ պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է․ նրա որդի Վազգենին առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որեւէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի մյուս որդին հոր իշխանավոր դառնալուց հետո հնարավորություն ստացավ ազատվել զինվորական ծառաությունից: Իհարկե, Քոչարյանը պնդում է, որ որդին գիտությամբ է զբաղվելու, բայց մենք հասցրել ենք կշտանալ գիտությամբ զբաղվող պաշտոնյաների որդիներից, որոնք այդպես էլ գիտությանն անհայտ են մնում: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Իվան Հովիկի Աղազարյանի վերաբերյալ քրեական գործը դատարան մուտք է եղել հուլիսի 3-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աղազարյանը 2019թ նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։30-14։30-ի սահմաններում, իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արցախի պողոտայում երթևեկելի գոտով կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել երթևեկության կանոնների խախտում, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը և հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս: Պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Սակայն, վերջինս ոչ միայն չի կալանավորվել, այլ մեկ տարի անց բարեհաջող կերպով նշանակվել է Աջափնյակի փոխթաղապետ:

 Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել էր նախորդ տարվա ապրիլին: Բագրատյանը ձերբակալվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում: Սակայն, օրեր անց նա ազատ է արձակվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

ԿԸՀ նախագահ  Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել: ՀՀ պաշտպանության նախարարությունից ԶԼՄ-ին հայտնել են, որ Միսակ Հովակիմյանն ազատվել է 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում, իսկ Նարեկ Հովակիմյանը՝ 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում, այսինքն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր էր:

Զինծառայությունից ազատված է այժմ իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի որդին՝ Սուրեն Խաչատրյանը: Խաչատրյանը 1990 թվականից սկսած պետական պաշտոնյա է եղել, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Օրեր առաջ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանը ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: իշեցնենք՝ մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը:

Մամուլը գրել էր, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով։ «Հետքը» գրում է, որ Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ և հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի ցածր գնով ձեռք բերված գույքերը բազմապատիկ թանկ փորձում են իրացնել։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում երկու տարի առաջ դեպք է տեղի ունեցել, որի մասին վարչապետի քաղաքի՝ Իջեւանի, ու Նոյեմբերյանի իրավապահները շշուկով են խոսում։ Ըստ շրջանառվող լուրերի, փետրվարի 9-ին համայնքի ավտոլվացման կետերից մեկում մի հարբած քաղաքացի կոտրել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը՝ հափշտակելով միջի գումարը։ Տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել ավտոլվացման կետում, ֆիքսել են երիտասարդի դեմքը եւ ավտոմեքենան, իսկ տեղի ոստիկանները ճանաչել են նրան։ Ըստ իրավապահների շրջանում տարածված լուրերի, կողոպտիչն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի զավակն է եղել։ Ինքը՝ Ղալումյանը, լրատվամիջոցների հետ զրույցում, անշուշտ, հերքել է այդ տեղեկությունը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված