Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել
Աշխարհ
Ինչպես հաղորդում է BBC-ն, ականատեսների վկայությամբ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում գտնվող ներքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել ուժգին պայթյուն: Նախնական տվյալներով կան զոհեր, սակայն զոհերի թիվը դեռ հայտնի չէ: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ, անվտանգության միջոցառումներ իրականացնելու համար քաղաքի կենտրոնի վրայով ռազմական ուղղաթիռներ են շրջում:
Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի Բաղդադում երկու հզոր պայթյուններ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 70 մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ