Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար. Փաշինյան
ՔաղաքականԱփսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ» , - ասաց Փաշինյանը։
Հարցին, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Փաշինյանը պատասխանեց. «Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»։