Jerusalem Post. «Հայկական հիշատակ»
Մերձավոր Արևելք
Իսրայելական «Ջերուզալեմ Փոստ» օրաթերթը դեկտեմբերի 24-ին «Հայկական հիշատակ» վերնագրով խմբագրական է հրապարակել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում է.
«Էրդողանը կոպիտ վարք ունի ոչ միայն Իսրայելի նկատմամբ: Չկա որևէ պատճառ անվիճելի պատմական ճշմարտությամբ չհակազդել նրա մեղադրանքներին: Սկզբի համար ինչո՞ւ վերջ չտանք Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած դաժանությունների վերաբերյալ Կնեսետի բանաձևի ընդունման դեմ պայքարելու պարսավելի սովորությանը: Մենք կարող ենք քննարկել (բանաձև ընդունելու համար) 1890 թվականին Թուրքիայի կողմից իրականացված առաջին հայկական կոտորածը (100,000-200,000 զոհ), դրան հաջորդած 1915 թվականի մեգա եղեռնը, երբ միլիոնից ավել քաղաքացիական հայեր արյան բաղնիքում կոտորվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի ուղղությամբ, Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի հարավ-արևելքում մորթված տասնյակ հազարավոր ասորիների խնդիրը, 20-րդ դարի ընթացքում և դրանից հետո շարունակվող էթնիկական զտումները, օդային ռմբակոծությունները և այլ գործողությունները, որոնք անկախության ձգտող և արժանի հազարավոր քրդերի կյանք խլեցին, և վերջապես 1974-ին Հյուսիսային Կիպրոս ներխուժումն ու շարունակվող բռնազավթումը (որը միջազգային հանրությանը չի հուզում)»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամից Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի, Կրթության հարցերի հանձնաժողովում կսկսվի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ