Եվրոպան Պուտինի լավագույն հաճախորդն է. Spiegel
Համաշխարհային ՄամուլՉնայած Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով Ռուսաստանի գործողությունների դատապարտմանը` եվրոպական երկրները շարունակում են ռուսական գազ գնել, 2023 թվականի սկզբից մատակարարումների ծավալն արդեն կազմել է 5,3 միլիարդ եվրո։ Այս մասին գրում է Spiegel ամսագիրը։
«Չնայած եվրոպական երկրները դատապարտում են հակամարտությունը, նրանք փող են դնում Պուտինի գրպանը։ 2023 թվականի առաջին յոթ ամիսներին եվրոպացիները Ռուսաստանից գնել են գրեթե 5,3 միլիարդ եվրոյի հեղուկ բնական գազ»,- նշում է հրատարակությունը։
Դիտորդները նշում են, որ եվրոպական երկրները դեռևս կախված են ռուսական մատակարարումներից։ Հեղինակները շեշտում են, որ եվրոպական պահեստարանները 92%-ով լցված են։ Հստակեցվում է, որ Ռուսաստանը լցանավերով վառելիք է ուղարկում եվրոպական երկրներ։