ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7.2 տոկոսի
ՏնտեսությունԿենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:
«Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը: