Իրաքը իրանցի փախստականներին հանձնում է ամերիկյան ճամբար
Աշխարհ
Միացյալ Նահանգները ողջունել է Իրաքի եւ ՄԱԿ-ի միջեւ ձեռքբերված համաձայնագիրը` ըստ որի Իրաքն ավելի քան երեք հազար իրանցի փախստականների կհանձնի ամերիկյան ճամբարներ, որոնք Իրաք են եկել Իրաքա-իրանյան պատերազմի ժամանակ: Իրանցի փախստականները Իրաքի ճամբարներում են ապրում 1980-ականների վերջին:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ, իրանցի փախստականները կտեղափոխվեն Իրաքում գտնվող ամերիկյան ճամբարներ, քանի որ այնտեղից արդեն դուրս են եկել ամերիկյան զորքերը: Ամերիկյան ճամբարը գտնվում է Բաղդադի օդանավակայանի մոտ և ԱՄՆ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են այդ տարածքները:
Փախստականները, որոնց թվում են բազմաթիվ այլախոհներ, Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո, նրանց պաշտպանում էր ամերիկյան բանակը:
2009-ին ճամբարը կրկին փոխանցվեց Իրաքի իշխանությունների վերահսկողությանը, սակայն փախստականների կարգավիճակը անորոշ էր մնացել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ