Հոլանդիայում հայտնաբերվել է Վան Գոգի գողացված կտավը
Գիտություն և ՄշակույթՀոլանդիայում հայտնաբերվել է Վինսենթ Վան Գոգի կտավը, որը գողացվել էր թանգարանից 2020 թվականի մարտին, գրում է The Guardian թերթը։
Վան Գոգի «Քահանայի այգին Նյուենենում, գարուն» կտավը, որի արժեքը կազմում է 3-6 միլիոն եվրո, հայտնաբերել է հոլանդացի արտ-դետեկտիվ Արթուր Բրենդը՝ ոստիկանության աջակցությամբ։ Կտավը, որը նկարվել է 1884 թվականին, գողացվել է Ամստերդամի մերձակայքում գտնվող Singer Laren թանգարանից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինի ժամանակ։
Ինչպես նշել է Բրենդը, նկարն իրեն է փոխանցել անծանոթ մի տղամարդ։
Դետեկտիվն ասել է, որ նկարի վերադարձն իր կյանքի մեծագույն պահերից մեկն էր: