Հեռախոսազանգերի միջոցով փորձում են խուճապ տարածել․ ԱՀ ԱԱԾ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ԱՀ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։ Այս մասին հայտնում են ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: