Ֆրանսիայում նշել են` քանի օր է մնացել Ուկրաինայի հակահարձակման ավարտին
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի բարձրաստիճան դիվանագետը, որը ցանկացել է անհայտ մնալ, Politico-ին տված հարցազրույցում համաձայնել է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի հետ, ով ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերին 45 օրից ոչ ավել ժամանակ է մնացել հակահարձակումն ավարտելու համար, քանի դեռ եղանակը բարենպաստ է։
«Հակահարձակումը հավանաբար կդադարի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին»,- վստահություն է հայտնել դիվանագետը։
Նա գտնում է, որ եղանակը «ակնհայտ խնդիր է»:
Մինչ այս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը հայտարարել էր, որ Ուկրաինան ստիպված կլինի հակահարձակումն ավարտել հոկտեմբերին։
Սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հորդորել է չսպասել երջանիկ ավարտի Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման ընթացքում անձնակազմի մեծ կորուստների պատճառով՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում, «ֆիլմ չէ»։