ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը հայտնել է՝ ինչ կարող է լինել ուկրաինական բանակի հետ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի բանակի հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը YouTube-ի Danny Haiphong-ի ալիքին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական բանակը շուտով կշրջափակի և կհաղթի Ուկրաինայի զինված ուժերին։
Ըստ Ռիտերի՝ Ուկրաինայի ուժերը սպառվում են՝ բանակում չկան զինվորներ, տանկեր, մարտական մեքենաներ և հետևակ:
«Նրանք հենց նոր մարտի նետեցին վերջին երեք ռազմավարական բրիգադները, որոնք Ուկրաինայի գլխավոր շտաբը պահում էր` որպես պահեստային ուժ։ Գիտե՞ք որտեղ են այժմ այս երեք բրիգադները: Նրանք ոչնչացվում են հենց տեղում, նրանք նույնիսկ ոչ մի տեղ առաջ չեն գնացել», - կիսվել է Ռիթերը:
Նա հավելել է, որ ռուսական բանակն առավելություն ունի անձնակազմի և տեխնիկայի առումով։
Մինչ այս Ռիտերն ասել էր, որ Կիևի համար վճռորոշ պահ կլինի Ռուսաստանի զինված ուժերի մոտենալը Օդեսային։ Նա ընդգծել է, որ սա Կիևի համար կլինի վերջին հնարավորությունը՝ վերանայելու հակամարտությունը, քանի դեռ Ռուսաստանը ռազմական գործողություններ չի սկսել, չի գրավել Օդեսան և չի սահմանափակել Ուկրաինայի մուտքը դեպի Սև ծով։