Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաեւ ռուբլին
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կազմել է 386.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.45 դրամ (նվազել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.20 դրամ (նվազել է 0.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.01 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-383 դրամով, վաճառվում է 387.50-388.50 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 407-411 դրամով, վաճառվում է 417-421 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.68-3.99 դրամով, վաճառվում է 4.05-4.25 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 410-414 դրամով, վաճառվում է 417 դրամով:
Ռուբլին գնվում է 3.90-3.95 դրամով, վաճառվում է 4.05 դրամով: