Ռուսաստանը կշարունակի մնալ անվտանգության ամենահուսալի երաշխավորը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով
ԱրցախՌուսաստանը կշարունակի մնալ անվտանգության երաշխավորը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում, սեպտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն։
«Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում։ Չնայած ամեն ինչին՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավորը։ Մենք շարունակում ենք շփումները թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ։ Մենք երկու կողմերին էլ զսպվածության կոչ ենք անում»,- ասել է Պեսկովը։