ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական հինգ ընկերությունների նկատմամբ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ կառավարությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել թուրքական հինգ ընկերությունների և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ, ովքեր օգնել են Ռուսաստանին շրջանցել արևմտյան սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ այս կերպ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է ցույց տալ իր շարունակական պատրաստակամությունը՝ պատասխանատվության ենթարկելու ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պատժամիջոցների ենթարկված կազմակերպություններին աջակցելու համար։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում Վաշինգտոնը բազմիցս կապ է հաստատել Անկարայի հետ՝ սահմանափակումների հնարավոր խախտման հետ կապված։
«Մենք նրանց (թուրքական կառավարությանը և մասնավոր հատվածին) տեղեկացրել ենք բիզնես վարելու մեծ ռիսկերի մասին նրանց հետ, ում նկատմամբ պատժամիջոցներ ենք կիրառել»,- պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը։