Հնդկաստանը և Հայաստանը 90 ATAGS հաուբիցի գնման համաձայնագիր են ստորագրել. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՀնդկաստանը Հայաստան է մատակարարել 6 ATAGS հաուբից (հրետանային զենք), ծրագրում է տեղափոխել ևս 84-ը, հաղորդում է Indian Defense Research Wing կայքը՝ վկայակոչելով հնդկական Bharat Forge Limited ընկերության նախագահ Բաբա Կալյանիին։
Ըստ հրապարակման՝ հաուբիցները մատակարարվել են Հայաստանին 155,5 մլն դոլար արժողությամբ 90 միավոր ATAGS մատակարարելու պատվերի շրջանակում։
Պայմանագիրը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում այս տեսակի լրացուցիչ 84 քարշակային հաուբիցների փուլային մատակարարում, գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամկետից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստան։