Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներին:
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին անթույլատրելի է և վճռականորեն կկանխվի: Ռուսական կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնում ճիշտ հետևություններ կարվեն, և ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա առճակատման քայլերից:
«Պերսոնա նոն գրատա» են հայտարարվել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության առաջին և երկրորդ քարտուղարները․ նրանք պետք է յոթ օրվա ընթացքում լքեն Ռուսաստանի տարածքը:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն