Ադրբեջանը պահանջում է, որ Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման վայրը նշվի ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան
ԱրցախՄեկ ամիս առաջ՝ օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն արդեն շուրջ 1 ամիս է Գորիսում է։
Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆոյին» պատմեց, որ 3 օր առաջ աղջկա մարմինը Արցախ տեղափոխելու հարցում որոշակի առաջընթաց էր նկատվել, ադրբեջանական կողմը երկրորդ անգամ թույլատրել էր կազմակերպել Հելենի մարմնի տեղափոխումն Արցախ, սակայն վերջին պահին կրկին արգելել ։
«Խաղաղապահ զորքերի նոր հրամանատարի հետ և Արցախի նոր իշխանությունների ջանքերով սառույցը տեղից շարժվել էր, շտապ օգնության մեքենայով Հելենի մարմինն հասցրել էինք անցակետ, սակայն ադրբեջանական կողմն ասաց, որ միայն Կարմիր Խաչի միջոցով կարող ենք իրականացնել տեղափոխումը։ Արդյունքում, էլի սկսվեցին փաստաթղթային հարցերը։
Ադրբեջանական կողմը պահանջում է, որ Կարմիր Խաչը փաստաթղթերում տեղափոխման վերջնակետ մատնանշված լինի ոչ թե Արցախի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետություն, սակայն հայկական կողմում այս ձևակերպմանը ընդդիմանում են։ Կարմիր Խաչից ես էլ հույս չունեմ, նրանց միջոցով տեղափոխումն անհնարին է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։