Վերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Ռուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ Խանդանյան Հայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն Ֆրանսիայի նոր դեսպանը ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման առաջնահերթությունները Սոնա Ղազարյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ 

«Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում»

Գիտություն և Մշակույթ

2011 թվականի նոյեմբերի 26-ին Համբուրգի Հայ Մշակութային Միությունում տեղի ունեցավ դոկտոր Յոխեն Մանգելսենի «Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում» գրքի ութերորդ շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է 2011 թվականի սեպտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի «Հայ մեդիա» հրատարակչատանը և ունի 187 էջ: Այն հարուստ է ճոխ նկարազարդումներով, որոնց հեղինակն է Բրեմենում գործող հայ նկարչուհի Մարիետտա Արմենան: Հրատարակված լինելով սեպտեմբերին՝ գիրքը 2 ամսում ունեցել է 8 շնորհանդես, որոնք կազմակերպվել են տարբեր հայկական համայնքների և գերմանական կազմակերպությունների կողմից:

Մանգելսենի գիրքն անմիջապես նկատվել է նաև գերմանական լրատվամիջոցների կողմից: Տպագրությունից անմիջապես հետո դրան է անդրադարձել Բրեմենի շրջանում ամենաշատ ընթերցվող թերթերից մեկը՝ Վեզեր Կուրիերը (04.09.2011), ինչպես նաև երկու ռադիոկայաններ՝ Զուդվեստռունդֆունկը և Ռադիո Բրեմենը, իսկ հունվարին սպասվում է գրքի վերաբերյալ մեկժամյա ռադիոհաղորդում Նորդվեստ ռադիոկայանով:

Համբուրգյան շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) և Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) նախագահ Ազատ Օրդուխանյանը՝ ասելով. «Յոխենը մեկ ամսում Հայաստանի հյուսիսից հարավ անցավ, հասավ Արցախ, իսկ նրա գիրքն ընդամենը 2 ամսվա ընթացքում հասցրեց լինել 8 քաղաքներում՝ անցնելով Բրեմենից Շտուտգարտ, Մայնի Ֆրանկֆուրտ, Հալե, Լայպցիգ, Բեռլին և Համբուրգ: Ասում են՝ առհասարակ անփոխարինելի մարդիկ չեն լինում, բայց Մանգելսենն անփոխարինելի է և´ որպես ընկեր, և´ որպես ԳԿԽ-ի մամուլի խորհրդատու»:

Գիրքն արդյունք է մի քանի շաբաթվա ճանապարհորդության, որի ընթացքում հեղինակն անցել է շրջանից շրջան, վանքից վանք և ոգեղեն արկածների միջով հասել է Արցախ: Հարավային Կովկասի քաղաքական վտանգավոր ու անկայուն կոնֆլիկտը մտահոգում է հեղինակին այնքան, որքան առաջ են մղում երկրի ֆանտաստիկ լեգենդները, հազարամյակների պատմությունը, ժողովուրդը, մշակույթն ու քաղաքական անցուդարձը: Նա մի պայծառ հայացք է հղում Արարատի լանջին ընկած մեր երկրին ու նոր պատկերացում է տալիս նրա մասին, ներկայացնում այն որպես մի գունավոր ու պերճաշուք մոլորակ և բնորոշում իր գիրքը որպես քաղաքական ֆելիետոն:

Գրքում ներառված են նաև տեքստ-մանրանկարներ, որոնք փոքրիկ նովելներ են և չնայած ընդամենը մի քանի տողից կազմված լինելուն՝ արտացոլում են երկրի առանձնահատուկ կախարդանքը: Գիրքն իսկապես յուրահատուկ է ու ինքնատիպ և արդեն իսկ հասցրել է ունենալ մեծաքանակ վաճառք: Ուստի, որոշ փոքրիկ լրացումներով հունվարից հետո ակնկալվում է երկրորդ հրատարակությունը, ինչպես նաև կհետևեն նոր շնորհանդեսներ:

Դոկտոր Յոխեն Մանգելսենը ծնվել է 1942 թվականին, լրագրող է, ապրում և գործում է Բրեմենում, երկար տարիներ աշխատել է որպես Բրեմենի ռադիոյի մամլո խոսնակ: Լրագրողական կարիերա սկսել է հրապարակախոսություն, թատերագիտություն, գերմաներեն լեզու և բանասիրություն ուսանելուց հետո: Ամուսնացած է եղել հայազգի Սեդա Մուրադյանի հետ: Դուստրը՝ Սոնան, կնքվել է Հայաստանում, իսկ 2011 թվականի հոկտեմբերին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում պսակադրվեց հայկական ծիսակարգով: Այդ նույն օրը Մանգելսենը Սուրբ Հռիփսիմե եկեղեցում կնքեց նաև իր թոռներին: Ըստ Մանգելսենի՝ արմատները, որոնք Սեդան սերմանել է դստեր հոգում, խորը հիմքեր ունեն:

Այն շարժառիթը, որն ավելի քան 40 տարի բերել է «Հայաստան» թեման, Մանգելսենը վերցրել է իր սեփական՝ գերմանական, պատմությունից: Հոլոքոսթը, որը գործել է Մանգելսենի ծնողների սերունդը, ստիպում է նրան նրբանկատորեն վերաբերվել հայոց ցեղասպանությանը, որի անպատժելիությունը, շատերի կարծիքով, խրախուսել է Եվրոպայում հրեաների կոտորածի կազմակերպիչներին: Գերմանիայի պատմությունը և նրա մոտեցումը պատմությանը հարում են այն հարցին, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան վերաբերվում իր անցյալին, քրիստոնյա հարևանների նկատմամբ երիտթուրքերի ցեղասպանությանը, այս ողբերգության նկատմամբ Գերմանիայի դիրքորոշմանը, ինչպես նաև հետագա սերունդների պատասխանատվություն կրելուն: Այս հանգամանքներն ու փաստերն են, որ հիմք են ծառայել Մանգելսենի գործունեության համար: Նա ստեղծել է հայ-գերմանական խմբակ Հանուվերում, ապա Բրեմենում, աշխատել է «Հայ-գերմանական թղթակցություն» հանդեսի խմբագրությունում, դարձել դրա համախմբագիրը, իսկ ներկայումս հանդիսանում է ԳԿԽ-ի մամուլի հարցերի խորհրդատու:

Ինտենսիվ, անձնապես հիմնավորված, քաղաքապես մոտիվացված տարիների կապը Հայաստանի հետ հաստատում են նրա սերն առ այս երկիր: Ինքը՝ Մանգելսենը, ասում է. «Ի՞նչն է ինձ կախարդում Հայաստանում: Գուցե, դա ուղղակի այսպես է. մենք սիրահարվում ենք մի տեղի, նրա բնությանն ու մարդկանց և ինչ-որ մի ժամանակ գնում դրանք բացահայտելու, և այդ ճանապարհորդությունը տանում է մեզ դեպի մեր հոգիները: Հայաստանը, ինչպես նաև Արցախը կախարդական երկրներ են՝ լեցուն լեգենդներով, հազարամյա մշակութային հուշարձաններով, խորապես ազդված քրիստոնեությունից, դիցաբանությունից ու նոր պատմության հարվածներից,: Եզրակացություն. գրեթե 40 տարի է, ինչ կախարդված եմ Հայաստանով»: Սրա վկայությունն է նաև 2001 թվականին նրա հրատարակած «Օֆելյայի երկար ճանապարհորդությունը մինչև Բեռլին» վեպը, որն արծարծում է 1915-19 թվականների երիտթուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն հայ ուղարկվեց անմեղ մահվան, ինչպես նաև ներկայացնում է բազմաթիվ հայ ընտանիքների ճակատագրեր, որոնք ապրում են սփյուռքում, բայց չեն կարող մոռանալ անցյալի սահմռկեցուցիչ իրադարձությունները և իրենց զգում են աշխարհի կողմից լքված ու մոռացված: Վեպի առաջին պլանում մի հայ ընտանիքի պատմություն է, իսկ հետին պլանում՝ միլիոնավոր հայերի սպանդը: Ցեղասպանությունը երկու երիտասարդների գցում է Բեռլին: Ալֆրեդը և Օֆելյան հանդիպում են իրար, բայց սկզբնական շրջանում փորձում են գտնել իրենց արմատներն առանձին-առանձին: Ալֆրեդը հիշում է իր նախնիների կոտորածը և արտագաղթը Արևմտյան Հայաստանից, իսկ Օֆելյան ստիպված էր ուղեկցել հարազատներին Պարսկաստանից փախչելու դժվարին ճանապարհներին: Մանգելսենը սրտացավորեն է նկարագրում նրանց կյանքի շրջադարձներն ու բեկումները: Սույն գիրքն արտացոլում է նրա կարեկցանքը մի բազմակիորեն խոցված երկրի նկատմամբ:

Այնուհետև Մանգելսենը վիպագրությունից անցում է կատարում ճանապարհորդական գրականության ժանր և 2006 թվականին Ֆիլիպ Շմիթի հետ հրատարակում է Իսպանիայում իր կատարած Յակոբյան ուխտագնացության մասին գիրքը: Մանգելսենի ընթերցողներն ակնկալում էին, որ Յակոբյան ուխտագնացն իր ճանապարհորդի ցուպով պիտի անցներ նաև Հայաստանի և Արցախի բնակավայրերով: Վերջապես, 2010 թվականին գրողի հայ երկրպագուների սպասելիքները բավարարվեցին: Մանգելսենը ճանապարհորդեց Հայաստանով ու Արցախով և նաիրյան երկրից ստացած վառ տպավորություններն ամփոփեց իր երրորդ գրքում, որը մի ուխտավորի յուրօրինակ սիրո խոստովանություն է Հայաստան աշխարհին ու հայերին (Ըստ Օֆելյա Սարգսյանի):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս ԽանդանյանԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահինԻրանի ԱԳՆ․ իրանական նավերի վրա ԱՄՆ-ի հարվածները հանգեցնում են իրավիճակի սրմանըԻրանը Հորմուզի նեղուցից դուրս նավերի համար նոր արգելված գոտի է սահմանելՄոլդովան հրաժարվել է ԱՊՀ շրջանակում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաձայնագրիցՈրբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է ՓաշինյանինՖիլիպ Կիրկորովը 10 մլն ռուբլի է ծախսել ընտանեկան հուշահամալիրի կառուցման համարԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացելՖրանսիայում բենզինի գինը ռեկորդային մակարդակի է հասելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորենԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը նոր ռեկորդ է սահմանելՆշվել է՝ ինչ քայլերով ԱՄՆ-ը կարող է մոտեցնել Ուկրաինայում խաղաղության հաստատումըՖրանսիայի նոր դեսպանը ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման առաջնահերթություններըՍոնա Ղազարյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահSingapore Airlines-ը նոր պայմաններ է առաջադրում Air India-ում լրացուցիչ ներդրումներ կատարելու համար․ ReutersԲաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. ԶելենսկիԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ․ ԲայրամովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 41 վագոն հացահատիկՔաղաքացիություն ստանալու պետական տուրքը կարող է 5 անգամ բարձրանալՔրիստինե Վարդանյան․ Եթե Փաշինյանն ասի՝ Հայաստանը պետք է կործանվի, Մարիա Կարապետյանը դա կհիմնավորիՀայաստանի շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչներում առաջատարները հայտնի ենՎուչիչը ստորագրել է Սերբիայի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիրըՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԱմերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդինՇվեյցարիայի հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներApple-ն այսօր կարող է ներկայացնել իր առաջին ծալվող iPhone-ը․ ինչ է հայտնի նորույթի մասինԳիտնականները պարզել են՝ ինչպես չորացրած բանջարեղենը սննդային արժեքով գրեթե հավասարեցնել թարմինՄերցն ու Վայդելը Բունդեսթագում կոշտ բանավեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով«Գուցե ես շուն եմ, բայց տեր չունեմ»․ Իսպանիայի վարչապետԱդրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացինՈւկրաինան փորձել է «Նեպտուն» հեռահար հրթիռով հարվածել Ռուսաստանին«Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն ՔոչարյանԱվինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կանԶախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասինԼադոգա լճի հատակին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չորս ավտոմեքենա է հայտնաբերվելՀունգարիան պարտվել է սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցով դատական վեճումԳևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորություններըՌուսաստանում հայտնել են՝ ինչպես են պատրաստվում Ուկրաինան կտրել ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումներիցՍպիտակ տունը Թրամփին ներկայացրել է «The Legend of Zelda» խաղաշարքի հերոսի կերպարովԴա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահՌադայում հայտարարել են Ուկրաինայի «անխուսափելի պարտության» վտանգի մասինՀայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. Բայրամով
Ամենադիտված