Արաբական երկրների լիգայի դիտորդական խմբերը ժամանել են Սիրիա
Աշխարհ
Ինչպես հաղորդում է "Reuters"-ը, Արաբական երկրների լիգայի դիտորդական առաջին խումբն առաջիկա ժամերին կժամանի Սիրիա` Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև գործողությունները վերահսկելու և երկրում տիրող իրավիճակին գնահատական տալու համար:
Մինչ այդ՝ անցյալ հինգշաբթի, դիտորդների մի խումբ ևս ժամանել էր Սիրիա՝ տեղում նախապես ծանոթանալու իրավիճակին: Ընդհանուր առմամբ Արաբական լիգան Սիրիա կուղարկի մոտ 200 դիտորդներ: Նրանք մտադիր են հանդիպել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում ընդդիմության ղեկավարների:
Սիրիայում արդեն 10 ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 5 հազ. մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ