Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր 

Տնտեսական բլոկի պատասխանատուները հարստանում են, տնտեսությունը՝ գահավիժում

Վերլուծական

Բավական ուշագրավ հայտարարագրեր են ներկայացրել ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուները: Դրանցից պարզ է դառնում, որ ի տարբերություն ՀՀ տնտեսության` նրանց կյանքը երկրաչափական պրոգրեսիայով բարելավվել է:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։ Քերոբյանը հայտարարագրել է նաև 2012 թ․-ին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Քերոբյանը հանդիսանում է նաև անգլիական «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և հայտարարագրել է ընկերության՝ իրեն պատկանող 17.39 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 1,5 մլն դոլար է։ Քերոբյանը հայտարարագրել է նաև Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 20 մլն 225 հազար դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը՝ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձը հանտարարագրում որևէ տեղեկություն չի ներկայացրել դրամական միջոցների մասին։ Հայտարարագրում բացակայում են թե՛ կանխիկ դրամական միջոցների, թե՛ բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Նշենք, որ ըստ պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ 2020 թ․-ին նա «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրության դիմաց եկամուտ հայտարարագրել է 35 մլն դրամ եկամուտը։ 

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ ավտոկայանատեղի, 2015 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի բանկային ավանդները կազմել են 5,000,000.00 դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 368,191.00 դրամ և 12,019.38 ԱՄՆ դոլար: Պաշտոնյան հայտարագրել է նաև 4,800,000.00 կանխիկ դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 17,117,291.00 դրամ:

Նախարարի մյուս տեղակալ Անի Իսպիրյանը հայտարարագրել է երկու բնակարան, 200,000.00 ռուբլուն համարժեք բանկային ավանդ: Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,936,015.97 դրամ, 2,309.43 ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 8,000.00 դրամ և 100,000.00 ռուբլի: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 6,451,692.00 դրամ և 515,192.97 ռուսական ռուբլի: Վերջինս նաև 199,461.00 ռուբլի վարկ ունի: Պաշտոնյայի ծախսերը կազմել են 2,885,000.00 դրամ:

Եվ վերջապես Քերոբյանի չորորդ տեղակալ Նարեկ Տերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 2013-ին գնված AUDI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 864,000.00 դրամ, 1,000,000.00 ռուբլի, 15,000.00 դոլար և 15,000.00 եվրո: Կանխիկ դրամը կազմել է 282,500.00 դրամ և 1,500,000.00 ռուսական ռուբլի:  Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23,272,992.00 դրամ և 1,500,000.00 ռուբլի:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարագրել է մեկ բնակարան, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 2,773,904.00 դրամ և 47.00 եվրո: Էլեկտրոնային հաշիվները ՝ 30,907.00 դրամ: Հաշվետու տարում Բադասյանի եկամուտները կազմել են 26,734,267.00 դրամ:

ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը հայտարարագրել է 2020-ին գնված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 22,625,000.00 դրամ և 4,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք կանխիկ գումար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16,569,697.00 դրամ:

Արթուր Մանուկյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 11,508,264.00 դրամի հանձնված և ստացված փոխառություն, բանկային հաշվի մնացորդները կազմել են 1,425,824.00, 2,416.00 և 59,497.00 դրամ: Պաշտոնյան կանխիկ հայտարարագրել է 12,000.00 ԱՄՆ դոլար և 12,000,000.00 ՀՀ դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 30,388,084.00 դրամ:

Աշոտ Մուրադյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս ՀՀ-ում, ինչպես նաև մեկ բնակարան ՌԴ-ում՝ գնված 2017 թվականին: Պաշտոնյան նաև հայտարարագրել է 2020-ին ձեռք բերված INFINITI մակնիշի ավտոմեքենա, 34,147,200.00 դրամի հանձնված և ստացված փոխառություն: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 102,152.89 դրամ: Կանխիկ գումարը՝ 1,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 22,289,162.03 դրամ և 11,000,000.00 ռուբլի:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարարգրել է այգետնակ, երկու հատ TOYOTA և մեկ HONDA  մակնիշի ավտոմեքենաներ, 1,050,000.00 դոլարի բաժնային արժեթուղթ, 35,380,000.00 դրամի հանձնած և վերադարձված փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է  47,192.16 դոլար և 3,698,603.55 դրամ: Պաշտոնյան կանխիկ հայտարարարգրել է 8,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1,196,397.55 ԱՄՆ դոլար և 5,044,955.00 ՀՀ դրամ:

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտարարագրել է բնակարան Երևանի կենտրոն վարչական շրջանում, նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 5,890,000.00 դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները՝ 13,000,000.00 դրամ:  2018 թվականին պաշտոնյայի եկամուտները կազմել են ընդամենը 1,397,594.00 դրամ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվել
Ամենադիտված