Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել
Ռուսաստան
Սեպտեմբերի 16-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում 42 չվերթ է հետաձգվել, 4- ը՝ չեղարկվել։ Այս մասին են վկայում Yandex-ի տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 8:47-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է երկու և չեղարկվել երեք չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ համապատասխանաբար 27 և 1 չվերթ, «Շերեմետևոյում» հետաձգվել է 13 չվերթ։
Թռիչքների չեղարկման կամ ուշացումների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)