Ռուսաստանը կարող է ճանաչել «Թալիբան» ահաբեկչական կազմավորումը
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը մեկնաբանել է Gazeta.ru-ի` Ռուսաստանի մահմեդական հայրենասիրական բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռուստամ Խաբիբուլինի առաջարկը, որ Ռուսաստանը պետք է ճանաչի «Թալիբանին»: «Դեռևս վաղաժամ է խոսել թալիբների իշխանությունների ճանաչման մասին», - ասել է նախագահի հատուկ բանագնաց Քաբուլովը։
Թալիբանը իսլամիստական ծայրահեղ աջ կրոնական և քաղաքական շարժում է: Այն ճանաչված է` որպես ահաբեկչական և արգելված է աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ 2021 թվականին ԱՄՆ-ը դուրս բերեց իր զորքերը Աֆղանստանից, իսկ թալիբները ռազմական ճանապարհով գրավեցին երկրում իշխանությունը։
2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է ունեցել թալիբների պատվիրակության հետ։