Israel Aerospace-ը հրթիռների փորձարկում է անցկացնում Ադրբեջանում․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլIsrael Aerospace Industries (IAI) ընկերությունը հաջողությամբ ավարտել է Barak MX հրթիռների որսման համակարգի ցուցադրական փորձարկումները։ Ընկերությունը չի նշել, թե որ երկրում են անցկացվել փորձնական զորավարժությունները, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ փորձարկումներն անցել են այդ երկրում։ Ադրբեջանում Barak MX-ին անվանում են «Յիլդիրիմ»: Այս մասին հաղորդում է globes.co.il–ն։
Զորավարժություններին ներկայացվել են Barak MX հակաօդային պաշտպանության համակարգի մի քանի նորագույն կայանքներ, այդ թվում՝ LR և ER տարբերակները, որոնք ներգրավվել են առաջադեմ սպառազինության համակարգերի միջև պատերազմական խաղի մեջ, որի ընթացքում իրականացվել է բալիստիկ հրթիռի որսում։