Իրանն առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Համաշխարհային ՄամուլԻրանը դեմ է Ուկրաինայում մարտերին և պատրաստ է միջնորդ դառնալ հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցման հասնելու համար», - ասել է նա, մեջբերում է Newsweek-ը:
Իրանի առաջնորդը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապակայունացնող դեր ունի, ով ռազմական օգնություն է ցուցաբերում Կիևին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու փոխարեն։