Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը․ Գերմանիայի ԱԳՆ
ԱրցախԱդրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղան։ Այս մասին X–ում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։
«Միայն այս կերպ է հնարավոր կայուն խաղաղություն։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցություններին։ Վերջին մի քանի օրերին ԵՄ–ի ու ԱՄՆ-ի և Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ քննարկումներ են ընթանում դեէսկալացիայի շուրջ։ Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը»,– գրել է նա։