Մինսկը խորապես մտահոգված է Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրմամբ․ Բելառուսի ԱԳՆ
ԱրցախԲելառուսը խորապես մտահոգված է Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրմամբ, որն ուղեկցվում է մարտական գործողություններով՝ նշված է Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
«Վճռականորեն ելնում ենք այն փաստից, որ ամենաբարդ հակամարտությունների երկարաժամկետ և կայուն լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս կապակցությամբ բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել կրակը դադարեցնելու և մարդկային զոհերը կանխելու համար։
Դրա համար սկզբունքորեն կարևոր է վերադառնալ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ռացիոնալ և փաստարկված երկխոսության ուղի՝ թույլ չտալու համար հատել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման՝ նախկինում ձևավորված նախադրյալները։
Իր կողմից Բելառուսի Հանրապետությունը պատրաստ է բոլոր հասանելի ձևաչափերով ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,- հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։