Պատրիարք Կիրիլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
ԱրցախՄոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սրտում ցավով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին լուրը՝ աղոթելով առ Աստված, որ Ղարաբաղում խաղաղություն հաստատվի, և նրա բոլոր բնակիչները կարողանան ազատ ապրել և հավատալ իրենց անվտանգությանը։
«Սրտումս ցավով ստացա Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման, նորից բռնկված առճակատման առաջին զոհերի մասին լուրը: Տասնամյակներ շարունակ Ռուս ուղղափառ եկեղեցին գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը այս տարածքում խաղաղությունը վերականգնելու համար: Տասնամյակներ շարունակ Ռուս ուղղափառ եկեղեցին Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հետ միասին ամեն ջանք գործադրում է խաղաղությունը վերականգնելու համար այս օրհնված հողում՝ նպաստելով երկու հարևան պետությունների կրոնական համայնքների և ժողովուրդների միջև երկխոսությանը։ Մեզ հաջողվեց շատ բանի հասնել և, առաջին հերթին, թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի կրոնականի», հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության կայքը։