Ակնկալում ենք Հայաստանի կողմից տրված խոստումների իրականացում․ Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը, մեր կարծիքով, պատշաճ չի գնահատել այս պատմական շանսը։ Մենք ակնկալում ենք Հայաստանի կողմից ավելի վաղ տրված խոստումների իրականացում, առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացման հարցով»,- ասել է Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է արցախահայության դեմ Ադրբեջանի ձեռնարկած ահաբեկչական գործողություններին։