Դադիվանքի նախկին քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավոր է
ԱրցախԴադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմից հետո ծառայությունն անցկացնում է Մարտակերտի Հակոբավանքում, սեպտեմբերի 19-ին վիրավորում է ստացել ԼՂ-ում` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ նա այս պահին Արցախի հիվանդանոցներից մեկում է:
«Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է: Վիրահատել են նրա փայծաղը: Նրա առողջական վիճակը հիմա կայուն է»,- նշեցին Մայր Աթոռից:
Վիրահատությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հիվանդանոցում: