Էրդողանն ու Նեթանյահուն հանդիպել են
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, գրում է Anadolu-ն։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները, իսրայելապաղեստինյան հակամարտության հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։
Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը ասել է, որ Թուրքիան կարող է Իսրայելի հետ համատեղ գործունեություն ծավալել էներգետիկայի, տեխնոլոգիաների, նորարարության, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է միասին աշխատեն՝ հանուն խաղաղության։
Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո նախագահ Էրդողանը սոցցանցերում գրառում է կատարել։
«ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում մենք հանդիպում ունեցանք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Մաղթում եմ, որ մեր խորհրդակցությունները շահավետ լինեն մեր երկրի և տարածաշրջանի համար»,-գրել է Էրդողանը։