Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն
Արցախ
Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակը:
«Դրոշի հետ կապված լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները՝ միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։
Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է գրառման մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ