Արցախի ՊԲ-ն լուրջ հակահարված է հասցրել թշնամուն․ հրապարակվել է ոչնչացված 80 ադրբեջանցու անուն. Փաստինֆո
ԱրցախԱրցախի հանրապետության պաշտպանության բանակը լուրջ հակահարված է տվել թշնամուն՝ իր երկրի սահմաններն ու բնակչությանը պաշտպանելու համար։ Ադրբեջանի իշխանությունները դեռևս թաքցնում են ոչնչացված ադրբեջանցիների տվյալները, սակայն ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն կարողացել են նույնականացնել և հրապարակել ոչնչացված 80 ադրբեջանցու անուն։ Ամենայն հավանականությամբ՝ մահացածների թիվն ավելի մեծ է։
Նշենք, որ համացանցի ադրբեջանական տիրույթում տարբեր տեսանյութեր և տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ ադրբեջանական պատկան մարմիններն անգամ ոչնչացված ադրբեջանցիներից մեկի ընտանիքի անդամներին չեն հանձնել մարմինը, փոխարենը, դագաղում եղել են ավազով լցված պարկեր, ինչն առաջացրել է ադրբեջանցիների զայրույթը։