Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցն այժմ լուծված է․ Պեսկով
ՌուսաստանԱյսօր դժվար թե ինչ-որ մեկն ստանձնի Երեւանի և Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների նշանակումը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հիմա դժվար թե ինչ-որ մեկն ստանձնի ժամկետներ նշանակելու հարցը, սակայն, հաշվի առնելով այն, որ Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցն այժմ լուծված է (Հայաստանը ճանաչել է Ղարաբաղի պատկանելիությունը), ապա կարելի է ասել, որ էական առաջընթացն ապահովված է»,-ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքի եթերում։