ԵՄ-ն քայլեր կձեռնարկի Բաքվի դեմ, եթե Ղարաբաղում իրավիճակը վատթարանա․ Բորել
ԱրցախԵվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի վրա և ասել, որ միջոցներ կընդունի Ադրբեջանի դեմ՝ նրանց (արցախահայության – խմբ․) ճնշման ենթարկելու դեպքում, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար, ներառյալ սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների և խտրականության: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին: ԵՄ-ն պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ: