Ռուս խաղաղապահի սպանության համար Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին
ՀասարակությունԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Արցախում իրենց ռազմական գործողությունների պատճառով զոհված ռուս խաղաղապահների դեպքի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է Sputnik–ը։
«Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներով ավտոմեքենայի վրա կրակել են հրազենից, բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով, սխալմամբ կարծելով, որ այն պատկանել է «հայկական անօրինական զինված կազմավորումներին»։ Զոհվել է 5 խաղաղապահ», հայտարարել են Բաքվից՝ ևս մեկ ՌԴ խաղաղապահի սպանության համար մեղադրելով հայկականին կողմին։