Բաքվում հայտարարել են, թե «ազատություն են տալիս» զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորներին
ԱրցախԱրցախում ինքնակամ զենքերը վայր դրած հայ զինվորներն ազատության մեջ են, X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Զենքերը կամավոր վայր դրած զինվորներն ազատ են, մենք բացահայտ հայտարարում ենք։ Ռազմաքաղաքացիական համագործակցության հայեցակարգի շրջանակներում ադրբեջանական զինուժը և քաղաքացիական անձնակազմը տեղում օգնում է և կշարունակի օգնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,-հայտարարել է Հաջիևը։