Խաղաղապահները ապաստարան են տվել, բայց այլեւս չեն կարող նրանց սնունդ բաժանել. «Հրապարակ»
ԱրցախՀրապարակը գրում է.
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի բնակչության մի ստվար հատված կորցրեց տուն ու տեղը։ Նրանց մի մասին ռուս խաղաղապահները տեղավորել էին իրենց ապաստարաններում և առաջին երկու օրերին սնունդ էին տրամադրել։ Սակայն, ապաստարաններում ապաստանած արցախցիներից ահազանգ ստացանք, որ ռուս խաղաղապահները զգուշացրել են մարդկանց, որ այլեւս չեն կարող նրանց սնունդ բաժանել, որովհետև իրենց պաշարներն էլ շատ քիչ են մնացել։ Մեզ տեղեկացրել էին նաև, որ սննդի բացակայության պատճառով արդեն մի քանի մարդ ուշագնաց է եղել։
Մենք կապ հաստատեցինք Հայաստանում Ռուստաստանի դեսպանատան խոսնակ Անդրեյ Գուչկովի հետ՝ հասկանալու համար մեր ստացած տեղեկատվության հավաստիությունը։
Վերջինս ասաց․«Ես չեմ մեկնաբանելու այդ տեղեկությունը, կթողնեմ առանց մեկնաբանության»։